Քաղաքական13:37, 01 Ապրիլ 2019
Թուրքիայում առաջին անգամ համայնքապետ է ընտրվել հաշմանդամ թեկնածու

Թուրքիայում մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջին անգամ հաշմանդամ թեկնածուն ընտրվել է համայնքի նախագահ։
Ստամբուլի Ավջըլար թաղամասում համայնքապետ է ընտրվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP) ներկայացնող Թուրան Հանչերլին։
Հանչերլին ծնվել է 1975թ․ Թոքաթում։ 18 տարեկանում արդյունաբերական վթարի հետևանքով երիտասարդը կորցրել է երկու թևերը։ Բայց չի ընկճվել, ընդունվել է համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։
Այժմ նա կայացած և հաջողակ իրավաբան է, ակտիվ գործունեություն է ծավալում մասնավորապես հաշմանդամների իրավունքների պաշտպանության համար։ Թուրան Հանչերլին թևերի պրոթեզներ է կրում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |