Քաղաքական09:40, 04 Ապրիլ 2019
Թուրք դեսպանը պատասխանել է ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ ԱՄՆ-ի դիտարկմանը
Վաշինգտոնում Թուրքիայի դեպան Սերդար Քըլըչը պատասխանել է ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ռոբերտ Պալադինոյի հայտարարությանը։
«Բողոքարկումներն ու վերահաշվարկները ժողովրդավարական ընտրությունների մի մասն են կազմում։ Կուսակցություններն իրավունք ունեն բողոքարկելու ընտրությունների արդյունքները։ Տասնյակ տարիներ շարունակ նման փորձ գոյություն ունի ոչ միայն Թուրքիայում, այլև ԱՄՆ-ում և այլ ժողովրդավարական երկրներում։ Հիշեք ԱՄՆ-ում 2016թ․ և 2018թ․ ընտրություններում քվեների վերահաշվարկը», - գրել է թուրք դեսպանը թվիթերյան իր միկրոբլոգում։
Նշենք, որ ավելի վաղ՝ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ, Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեմային անդրադարձած Պալադինոն մասնավորապես ասել էր․ «Թուրքիայի ընտրությունների հետ կապված լուրերը տեսել ենք։ Ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարության հիմքն են և օրինական արդյունքների ընդունում էլ հիմնական պայմանն է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |