Տնտեսական09:09, 04 Ապրիլ 2019
Թուրքիայից արտահանման ծավալն աճել է, ներմուծման ծավալը՝ զգալիորեն նվազել
Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը տվյալներ է հրապարակել երկրի առևտրաշրջանառության վերաբերյալ։
Ըստ այդմ՝ մարտին Թուրքիայից կատարված արտահանումների ծավալն ավելացել է 0․5 տոկոսով՝ հասնելով 16 մլրդ 334 մլն դոլարի։ Նախարարի խոսքով՝ դա տվյալ ամսվա համար ռեկորդային ցուցանիշ է։
«2019թ․ առաջին քառորդի ընթացքում արտահանման ծավալը կազմել է 44 մլրդ 567 մլն դոլար, ինչը մեր պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է», - ընդգծել է Փեքջանը։
Միևնույն ժամանակ ներմուծման ոլորտում մարտին զգալի անկում է գրանցվել։ Ներմուծման ծավալները, սակայն, նվազել են 17․81 տոկոսով՝ կազմելով 18 մլրդ 299 մլն դոլար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |