Քաղաքական07:43, 05 Ապրիլ 2019
Թուրքիայում ընտրություններում չվերընտրված համայնքապետը 300 աշխատակցի է հեռացրել աշխատանքից

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին Իզմիր նահանգի Քեմալփաշա համայնքում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) թեկնածուն պարտվելուց հետո 300 աշխատողի հեռացրել է աշխատանքից:
Իշխող կուսակցությունը ընտրություններում Իզմիրի 5 շրջանում պարտվել է, որոնցից մեկը եղել է Քեմալփաշա համայնքը:
Քեմալփաշայի նախկին համայնքապետ Արիֆ Ուղուրլուն, որի ղեկավարման վերջնաժամկետը կլրանա ապրիլի 13-ին, ընտրություներում արձանագրած պարտության պատճառով փորձել է հաշվեհարդար տեսնել համայնքապետարանի աշխատակիցների նկատմամբ:
Ուղուրլուն 375 հավաքարարից 300-ին հեռացրել է աշխատանքից, չնայած որ ծրագիրը ավարտին չէր մոտեցել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |