• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական07:45, 09 Ապրիլ 2019

Թուրքական ընկերությունները F-35-ների հարցով կարող են միջազգային դատարան դիմել

Թուրքական ընկերությունները F-35-ների հարցով կարող են միջազգային դատարան դիմել

Թուրք ռազմագետ Հաքան Աքբաշն անդրադարձել է S-400 զենիթահրթիռային համակարգերի և F-35 ռազմական ինքնաթիռների շուրջ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հետզհետե խորացող  ճգնաժամին։

Ընդգծելով, որ «քաղաքականություն» կոչվածը, ըստ էության, պարզապես առևտուր է, Աքբաշը հիշեցրել է, որ S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիայի համար ռազմական անհրաժեշտություն են, իսկ Ռուսաստանը համաձայնել է դրանք ոսկե սկուտեղով Թուրքիային մատուցել։ Մինչ այդ Թուրքիան 5 տարի շարունակ զուր փորձում էր ԱՄՆ-ից «Պատրիոտ» համակարգեր գնել, և ԱՄՆ-ը համաձայնեց քննարկել այդ առաջարկը միայն այն ժամանակ, երբ արդեն Ռուսաստանի հետ քննարկվում էր S-400-ների գործարքը։  Ըստ ռազմագետի՝ այս պահին Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններն այնպիսի աստիճանի են հասել, որ S-400 ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու որոշումից հետ կանգնել ուղղակի հնարավոր չէ․ Թուրքիան կգնի այդ համակարգերը։

«Այս հարցը չափազանց կարևոր է նաև Պուտինի համար։ Ի վերջո, նա ռուսական համակարգեր է վաճառելու ՆԱՏՕ-ի երկրորդ ամենակարևոր երկրին։ Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի խարիսխն է։ Այս առումով S-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը Ռուսաստանի և Պուտինի համար նաև կարևոր պրոպագանդա է։ Մյուս կողմից՝ այդ համակարգերը կարևոր են նաև թուրքական բանակի համար», - նշել է Աքբաշը։

Ռազմագետն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու Թուրքիան, չնայած բոլոր ճնշումներին, չի հրաժարվում Ռուսաստանից S-400 համակարգեր գնելու նախաձեռնությունից։

«Կարծում եմ՝ այս հարցում հետքայլի հնարավորություն չկա։ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալն էլ առանձնապես հնարավոր չէ, որովհետև ՆԱՏՕ-ն որոշակի կանոնադրություն ունի, համաձայն որի՝ Թուրքիան չի կարող հեռացվել միությունից, քանի դեռ ինքը նման որոշում չի կայացրել։ Իսկ Թուրքիան ինքը նման որոշում չի կայացնի»։

Աքբաշը ընդգծել է նաև, որ F-35 ինքնաթիռները ևս շատ կարևոր են Թուրքիայի համար։ «Թուրքիան այս պահին F-16 ինքնաթիռներ է օգտագործում, որոնք շուրջ 30 տարեկան են։ Եվ դրանց մոդեռնիզացիան շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի։ F-35 նախագծում որպես հիմնադիր երկիր մեր ընդգրկվելու հիմնական պատճառն էլ, ըստ էության, հենց դա է եղել ի սկզբանե։ Մեր ռազմաօդային ուժերի համար F-35-ները շատ կարևոր նշանակություն ունեն», - ասել է ռազմագետը։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի կողմից F-35-ների արտադրության դադարեցումն իրականում քիչ հավանական է, քանի որ այսօր արդյունաբերության մեջ նախագծերը ծրագարվորվում են 10-15 տարի հեռանկարով, և յուրաքանչյուրը 100 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռի արտադրությունը ուղղակի դադարեցնելը այդքան էլ հեշտ քայլ չէ։ «Այս թեմայով ԱՄՆ-ի հայտարարություններին ես չեմ հավատում։ Եթե Թուրքիան արտադրական գործընթացից դուրս գա, ոչ միայն ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն ու գործընկերները ևս շատ լուրջ վնասներ կկրեն», -  հավելել է նա։

Մյուս կողմից՝ թուրքական ընկերությունները ևս մասնակցում են ինքնաթիռների արտադրության գործընթացին։ «Թուրքական ընկերությունները 12 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր ունեն։ Եթե այդ ընկերությունները գործընթացը տեղափոխեն միջազգային դատարան, ԱՄՆ-ը դրա տակից հեշտ դուրս չի գա»։

Աքբաշը հավելել է նաև, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Բերաթ Ալբայրաքը ԱՄՆ-ում կմասնակցի ռազմարդյունաբերական ոլորտի կարևոր մի գագաթնաժողովի, որին նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են ներկա լինելու։ Ռազմագետը համոզմունք է հայտնել, որ այդ քննարկումներից հետո թե Թուրքիան, թե ԱՄՆ-ը ավելի հավասարակշիռ և հանգիստ դիրքորոշում կդրսևորեն և երկկողմ հարաբերություններն ու բանակցություններն ավելի արդյունավետ ընթացք կստանան։

Աղբյուր`    yenisafak.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}