Մշակութային06:33, 09 Ապրիլ 2019
Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքում բացվել է 1-ին հայկական եկեղեցին

Ապրլիլի 6-ին Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում բացվել է առաջին հայկական եկեղեցին: Հայ առաքելական Սուրբ Խաչ եկեղեցու առաջին պատարագը մատուցել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ Ասատրյանը:
Սուրբ Խաչ եկեղեցու բացմանը մասնակցել են Իրաքյան Քուրդիստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Իրաքյան Քուրդստանի կառավարությունը եկեղեցու կառուցման համար հատկացրել է 1 միլիոն 845 հազար դոլար:
Ներկայում Հյուսիսային Իրաքի քրդական շրջանում 5 հայկական եկեղեցի կա, որոնցից 4-ը՝ Դուհոկ նահանգում: Քրդական ինքնավար շրջանում մոտ 600 հայ ընտանիք է ապրում, որոնցից 490-ը` Դուհոկում, իսկ 110-ը` Էրբիլում:
Իրաքյան Քուրդստանի կառավարության մամուլի խոսնակ Սեֆին Դիզային նշել է, որ այս եկեղեցու բացումը որպես անկյունաքար է ծառայում երկրամասի տարբեր կրոնական և էթնիկ խմբերի միասնաբար ապրելու համար:
Դիզայիի հավաստմամբ` եկեղեցու բացումը քաղաքական որոշում չի եղել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |