• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական10:52, 10 Ապրիլ 2019

Ռուս-թուրքական առևտրաշրջանառությունը 5 տարում կարող է հասնել 100 մլրդ դոլարի

Ռուս-թուրքական առևտրաշրջանառությունը 5 տարում կարող է հասնել 100 մլրդ դոլարի

2015թ. նոյեմբերին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման պատճառով ծագած ռուս-թուրքական ճգնաժամից հետո երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը գրեթե զրոյական մակարդակի էր հասել։ Իսկ այսօր ռուս-թուրքական առևտրատնտեսական կապերն արագորեն զարգանում են մասնավորապես էներգետիկ ոլորտում խոշոր նախագծերի հաշվին։ Ներկայումս Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 25 մլրդ դոլար, ինչը վկայում է վերջին տարվա ընթացքում շուրջ 15 տոկոսանոց աճի մասին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումից հետո կողմերը ևս մեկ անգամ հաստատել են, որ մտադիր են մեծացնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալները` հասցնելով այն 100 մլրդ դոլարի։

Թուրք մշակութաբան և տնտեսագետ Քեմալ Ուչունջուի կարծիքով` այդ նպատակը միանգամայն իրատեսական է և այն կարող է իրականություն դառնալ հնգամյա հեռանկարում։ Ուչունջուն անդրադարձել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի այն  ոլորտներին, որոնց ուղղությամբ նպատակաուղղված աշխատանք տանելու դեպքում Թուրքիան և Ռուսաստանը կարող են հասնել իրենց առջև դրված նպատակին։

Մասնավորապես, թուրքագետը նշում է, որ տարեկան կտրվածքով Թուրքիան նավթի և բնական գազի համար վճարում է շուրջ 55 մլրդ դոլար, որից 75 տոկոսը, այսինքն շուրջ 40 միլիարդը կարող է ապահովել Ռուսաստանը։

Թուրքիան տարեկան ներմուծում է շուրջ 30 մլն տոննա ածուխ, որի արժեքը կազմում է մոտավորապես 3 մլրդ դոլար։ Ըստ թուրքագետի` Թուրքիան կարող է այդ ածուխի առնվազն կեսը, այսինքն` 1.5 մլրդ դոլարանոց մասը ներմուծել Ռուսաստանից։

Բացի այդ, Թուրքիան տարեկան շուրջ 4 մլրդ դոլարի գյուղատնտեսական ապրանքներ է ներմուծում, որից շուրջ 2 մլրդ դոլար կազմող մասը կարող է ներմուծել Ռուսաստանից։

Թուրքիան նաև տարեկան գրեթե 12 մլրդ դոլար արժողությամբ նավթաքիմիական արտադրանք է ներմուծում։ Ուչունջուի կարծիքով` այդտեղ էլ ներմուծման ծավալների 65 տոկոսը կամ շուրջ 8 մլրդ դոլար ընդհանուր արժեքով մասը կարող է ապահովել Ռուսաստանը։

Բացի այդ` Ռուսաստանը Թուրքիայում կառուցվող Աքքույու ատոմակայանի նախագծի համար մոտ 10 մլրդ դոլարի ներդրում պետք է կատարի (տարեկան 3 մլրդ), իսկ ռազմարդյունաբերության ոլորտի համատեղ նախագծերից ևս 3 մլրդ դոլար հավելյալ արդյունք կապահովի։

Մասնագետի խոսքով` ևս 10 մլրդ կարող է ապահովվել Ռուսաստանում գործող թուրք շինարարական ընկերությունների գործունեության, 15 մլրդ` Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան գոտում տարբեր ոլորտներում համատեղ ներդրումների, 10 մլրդ` Ռուաստանին էլեկտրոտեխնիկա, տրանսպորտային միջոցներ, դեղամիջոցներ մատակարարելու և ևս 12 մլրդ` զբոսաշրջության ոլորտի աշխուժացման շնորհիվ։

Ուչունջուի կարծիքով, եթե բոլոր այս ոլորտներում անհրաժեշտ ակտիվություն ու նախաձեռնություն դրսևորվի, ապա երկկողմ առևտրատնտեսական կապերի ծավալը 100 մլրդ դոլարի հասցնելը միանգամայն իրատեսական նպատակ է։

Աղբյուր`    tr.sputniknews.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}