• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական07:27, 15 Ապրիլ 2019

Ամերիկացի պաշտոնյա. «Թուրքիան ի զորու չի լինի դիմանալ պատժամիջոցներին»

Ամերիկացի պաշտոնյա. «Թուրքիան ի զորու չի լինի դիմանալ պատժամիջոցներին»

ԱՄՆ-ի պետքարտուղարության աշխատակից, աշխարհաքաղաքականության հարցերով մասնագետ Ջոն Սիթիլիդեսը զգուշացրել է, որ եթե ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը մատակարարվեն թուրքական կողմին, ապա ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի։  Ըստ նրա՝ ԱՄՆ-ն կարող է չեղարկել ամերիկյան F-35 կործանիչների պահեստամասերի արտադրությունը Թուրքիայում։

Ինչպես հայտնի է, ամերիկյան կողմը բազմիցս զգուշացրել է, որ եթե Թուրքիան ստանա ռուսական համակարգերը, ապա այդ դեպքում Թուրքիան չի ստանա թուրք-ամերիկյան պայմանագրով նախատեսված ամերիկյան նոր սերնդի «F-35» կործանիչները։

«Ասեմ, որ ամերիկյան ղեկավարությունը շատ լուրջ է տրամադրված Թուրքիայի հետ F-35-ների պայմանագիրը չեղարկելու հարցում։  Իհարկե, Արիզոնա նահանգի բազային 3 միավոր F-35 է ուղարկվել։ Թուրք  օդաչուներն այնտեղ շարունակում են վերապատրաստվել, սակայն այդ ինքնաթիռները Թուրքիային չեն հանձնվելու։ Եթե իրականացվի S-400-ների պայմանագիրը, ապա չեմ կարծում, որ ԱՄՆ-ն այդ ինքնաթիռները կհանձնի Անկարային»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Անդրադառնալով այն հնարավոր տնտեսական պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ն կարող կիրառել Թուրքիայի դեմ, Սիթիլիդեսն ասել է.

«Թրամփը շատ հստակ խոսեց տնտեսական առումով  Թուրքիային պատժելու հարցում։ Թուրքիան ի զորու չի լինի դիմանալ նման պատժամիջոցների»:

Աղբյուր`    A haber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}