• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 12:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:58, 15 Ապրիլ 2019

Էրդողանի թիմն ուսումնասիրում է նոր ընտրությունների հնարավորությունը

Էրդողանի թիմն ուսումնասիրում է նոր ընտրությունների հնարավորությունը

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ մտերիմ անձնական հարաբերություններով հայտնի լրագրող Ֆեհիմի Քորուն ուշագրավ տեսակետներ է հայտնել Ստամբուլում չհանգուցալուծվող հետընտրական գործընթացի վերաբերյալ:

Քորուն իր վերջին հոդվածում պնդել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) վերջին օրերի գործողություններով ցույց է տալիս, որ ամեն ինչի պատրաստ է «Էրդողանի քաղաքական արկածների համար բոլոր գեղեցիկ բաների սկիզբը դարձած» Ստամբուլը ձեռքից բաց չթողնելու համար: Ըստ լրագրողի՝ իշխանության տարբերակներից մեկն էլ քաղաքապետի նոր ընտրություններ անցկացնելն է:

«Սակայն մյուս կողմից էլ մտավախություն ունեն, որ նոր ընտրություններ անցկացնելու դեպքում կարող է ավելի մեծ տոկոսային տարբերությամբ պարտություն գրանցվել»,- գրել է Քորուն՝ նշելով, որ հնարավոր նոր ընտրությունների դեպքում գրանցվելիք պատկերի մասին ճշգրիտ պատկերացում ունենալու համար ԱԶԿ-ն իր սոցոլոգիական ընկերություններին պատվիրել է հարցումների կատարել:   

«Քվեների վերահաշվարկի համար մի շարք պատճառներ են նշվել, ներկայացված բոլոր հիմքերն էլ կարող են ճիշտ լինել, սակայն ըստ իս ամենակարևոր պատճառն այն է, որ  վերահաշվարկի ընձեռած ժամանակամիջոցում ԱԶԿ-ի սոցիոլոգիական կազմակերպությունները փորձում են գտնել այն հարցի պատասխանը, թե ինչ արդյունք կստացվի նոր ընտրություններ անցկացնելու պարագայում»,- նշել է լրագրողը:

Աղբյուր`    Haberler

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}