Քաղաքական09:40, 17 Ապրիլ 2019
Էրդողանի մամուլի խոսնակը հույս ունի, որ Թրամփը Թուրքիային կպաշտպանի կոնգրեսի պատժամիջոցներից

Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կօգտագործի իր լիազորությունները և չի հաստատի Թուրքիայի դեմ հնարավոր այն պատժամիջոցները, որոնք կարող են ընդունվել կոնգրեսում։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Սենատում կարող է նման որոշում կայացվել, եթե Թուրքիան գնի ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը:
«Եթե ԱՄՆ-ի կոնգրեսը նման որոշում կայացնի, ապա հույս ունենք, որ Թրամփն օգտագործելով իր լիազորությունը, կչեղարկի դա»,- հույս է հայտնել է Քալընը։
Իսկ ավելի վաղ ԱՄՆ-ն Թուրքիային զգուշացրել էր, թե ինչ բացասական հետևանքներ կլինեն ռուս-թուրքական վերոհիշյալ գործարքի պատճառով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |