• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 11:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:26, 22 Ապրիլ 2019

Էրդողան.«Քըլըչդարօղլուի դեմ ուղղված բողոքի ակցիաները վերածվել են բռնարարքի»

Էրդողան.«Քըլըչդարօղլուի դեմ ուղղված բողոքի ակցիաները վերածվել են բռնարարքի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ում գրառում է կատարել ապրիլի 21-ին ընդդիմադիր կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ Անկարայում իրականացված հարձակման վերաբերյալ:

Թուրքիայի նախագահը  գրել է.

«Սոսկալի է, որ երեկ Չուբուքում  մեր զինվորների թաղման արարողության ժամանակ անցանկալի դեպք է տեղի ունեցել և «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ ուղղված բողոքի ակցիաները վերածվել են բռնարարքի: Դեմ ենք բռնությանը և ամեն տեսակ ահաբեկչությանը:  Թույլ չենք տա, որ որևէ մեկը բացասաբար ազդի Թուրքիայի խաղաղ մթնոլորտի վրա»:

Էրդողանի հավաստիացմամբ՝ միջադեպը մանրակրկիտ քննության է առնված:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Թուրքիայի Անկարա նահանգի Չուբուք շրջանում հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։ Ընդդիմադիր կուսակցապետը մասնակցում էր մի քանի օր առաջ Թուրքիայի Հաքքարի նահանգում քուրդ զինյալների հետ բախման ժամանակ սպանված թուրք զինվորների թաղման արարողությանը։

Արարողության ժամանակ հավաքվածներից ոմանք վիրավորական խոսքեր են հնչեցրել Քըլըչդաչօղլուի հասցեին։

Այն պահին, երբ անվտանգության աշխատակիցները փորձել  են տարածքից հեռացնել ընդդիմադիր լիդերին, մեկը բռունցքով հարվածել  էր Քըլըչդարօղլուի դեմքին։ Հարվածի պահը ֆիքսել են տեսախցիկները։

Անվտանգության աշխատակիցների ձեռնարկած միջոցների շնորհիվ Քըլըչդարօղլուն տեղափոխվել է մոտակա տներից մեկը։ Ամբոխից կոչեր էին հնչել վառել այդ տունը:

Աղբյուր`    Yenisafak

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}