Քաղաքական09:04, 03 Մայիս 2019
Սիրիայի փոխարտգործնախարար. «Թուրքիան թող իմանա, որ ամեն թիզ հող հետ ենք վերցնելու գրոհայիններից»

Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ ալ-Միկդադը հայտարարել է, որ Թուրքիան պետք է իմանա, որ սիրիական բանակը ամեն թիզ հողը հետ է վերցնելու և թույլ չի տալու, որպեսզի Իդլիբը մնա գրոհայինների վերահսկողության ներքո:
Ֆեյսալ ալ-Միքդադը նաև ասել է, որ իրենց համար անընդունելի է, որ Սիրիայի տարածքների մի հատվածը մնա Թուրքիայի աջակցությունը վայելող գրոհայինների ձեռքերում:
«Թուրքիան թող իմանա, որ Սիրիայի կառավարությունը և բանակը լիովին վճռական են տրամադրված` մարտեր մղելով, ամեն թիզ հողը հետ վերցնելու հարցում»,- նշել է Սիրիայի փոխարտգործնախարարը:
Սիրիական պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` սիրիական հրետանին հարվածել է Համայում գրոհայինների վերահսկողության տակ գտնվող ռազմաբազաներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |