Քաղաքական08:20, 06 Մայիս 2019
Վաշինգտոնը ավիակիր և ռմբակոծիչներ կուղարկի Մերձավոր Արևելք` որպես «ազդանշան» Թեհրանին
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Իրանին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն ավիակիր և ռմբակոծիչներ կուղարկելի Մերձավոր Արևելք:
Բոլթոնը նշել է, որ ամերիկյան զինուժը պատրաստ է դիմել ուժի, եթե Իրանի կողմից ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների շահերի դեմ ոտնձգություններ լինեն:
«Ի պատասխան աճող մտահոգիչ նշանների և նախազգուշացումների՝ ԱՄՆ-ն «Աբրահամ Լինկոլն» ավիակիր հարվածային խումբ և ռմբակոծիչների օպերատիվ խումբ է ուղարկում տարածաշրջանում ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարություն, որպեսզի հստակ ազդակ լինի իրանական վարչակազմին այն մասին, որ ԱՄՆ-ի կամ մեր դաշնակիցների շահերի դեմ յուրաքանչյուր հարձակում մենք կդիմավորենք կոշտ ուժով», – նշված է Բոլթոնի հայտարարության մեջ:
Ջոն Բոլթոնը հավելել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում պատերազմել Իրանի դեմ, բայց պատրաստ է պատասխանել ցանկացած հարձակման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |