Քաղաքական13:55, 07 Մայիս 2019
Financial Times. «Ստամբուլի ընտրությունների չեղարկումը ավելացրել է քաղաքական քաոսի վտանգը»

Բրիտանական հեղինակավոր «Financial Times» թերթն անդրադարձել է Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկելու և դրանք հունիսի 23-ին նորից անցկացնելու մասին որոշմանը։
Հրապարակված հոդվածում մասնավորապես նշվում է, որ Թուքրիայում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ Էրդողանին ուղղված քննադատությունների ալիքը ահագնանալու է և երկրում քաղաքական առումով քաոսային իրավիճակ կարող է սկիզբ առնել։
Պարբերականը մեջբերել է «Ժողովրդահանրապետական» կուսակցության փոխնախագահ Օնուր Ադըգյուզելի այն խոսքերը, որ ԱԶԿ-ի հետ ընտրական պայքարի մեջ մտնելը թույլատրելի է, բայց հաղթելը՝ անթույլատրելի։
«Financial Times»-ը հիշեցնում է, որ դեռևս մեկ ամիս առաջ Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսի կոչն ուղղված Էրդողանին՝ եվրոպական արժեքներին հավատարիմ մնալու և ընտրությունների արդյունքները ընդունելու վերաբերյալ։
Տնտեսական առումով ևս այս որոշումը, ըստ բրիտանական թերթի, շատ բացասական հետևանքներ կարող է ունենալ ներդրողների վստահության և թուրքական լիրայի արժեզրկման տեսանկյունից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |