Քաղաքական13:40, 07 Մայիս 2019
Գերմանական մամուլ․ «Թուրքիան հրաժեշտ է տալիս ժողովրդավարության կարևոր սկզբունքներին»

Գերմանական մամուլն արձագանքել է Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձանժողովի կողմից Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկման փաստին։
Մասնավորապես «Tagesspiegel» թերթը արձանագրել է, որ Թուրքիայում ընտրությունները պետք է կրկին անցկացվեն միայն այն պատճառով, որ իշխող կուսակցությունն այդ ընտրություններում պարտվել է։ Թերթը տեսակետ է հայտնել, որ այս երկրում ընտրություններն, ըստ էության, կորցրել են իրենց նշանակությունը։
Գերմանական պարբերականի գնահատմամբ՝ ընտրությունների չեղարկման մասին ԿԸՀ-ի որոշումը կունենա թե տնտեսական, թե քաղաքական հետևանքներ։ «Նոր ընտրություններ կազմակերպելով՝ Թուրքիան հրաժեշտ է տալիս ժողովրդավարության այնպիսի սկզբունքներին, ինչպիսիք են ազատ ընտրություններն և ընտրողների կատարած ընտրությունն ընդունելու սկզբունքը։ Սակայն դա չի նշանակում, թե մինչև հիմա ամեն ինչ կարգին էր։ Էրդողանի կառավարությունը նախորդ տարիներին քայլ առ քայլ իր ձեռքն առավ բոլոր այն կառույցների վերահսկողությունը, որոնք ժողովրդավարական երկրներում պետք է անկախ լինեն իշխանական ուժից։
Դատական համակարգն ու մամուլը ուղղորդվում են, խորհրդարանը զրկվել է իր իրավասություններից, ընտրված քաղաքական գործիչները բանտարկվել են, համայնքային ղեկավարների պաշտոնում ընտրված քուրդ գործիչներին մանդատներ չեն տրվել։ Սա ոչ միայն ողբերգություն է Թուրքիայի ներքին քաղաքականության տեսակետից, այլև մի գործոն, որն էլ ավելի կխորացնի տնտեսական ճգնաժամը։ Արևմուտքը պետք է վերանայի Թուրքիայի հետ հարաբերությունները», - գրում է թերթը։
Իսկ «Frankfurter Allgemine Zeitung» թերթը հիշեցնում է, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը նախկինում ևս ունեցել է պարտված ընտրությունները կրկնությամբ շահելու փորձ։ Թերթը շեշտում է, որ ոչ ոք ի զորու չէ դեմ գնալու նախագահ Էրդողանի ցանկություններին։
«Սա թուրքական ոճի ժողովրդավարություն է․ ընտրությունները կրկնել այնքան ժամանակ, մինչև ստացվի ցանկալի արդյունքը։ Այս մեթոդը Էրդողանի կուսակցությանն օգնել էր նաև 2015թ․՝ խորհրդարանում։ Ո՞վ կարող է համարձակվել չկատարել նախագահ Ռսջեփ Թայիփ Էրդողանի կամքը։ Ստամբուլի վերանվաճումը շատ ավելի կարևոր է, քան կարելի է ենթադրել»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |