Քաղաքական13:06, 07 Մայիս 2019
Ստամբուլի ընտրությունների չեղարկումից հետո թուրք արվեստագետներն աջակցել են Իմամօղլուին

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից Ստամբուլի քաղաքապետի ընտրությունը չեղարկելու և նոր ընտրություններ նշանակելու որոշումը մեծ արձագանք է գտել թուրք արվեստագետների շրջանում։
Մի շարք արվեստագետներ իրենց Twitter-ի էջում գրառումներ են արել՝ ի պաշտպանություն մարտի 31-ին տեղական ինքնակառավարման ընտրություննեի շրջանակներում Ստամբուլի քաղաքպետ ընտրված Էքրեմ Իմամօղլուի։
Ուշագրավ է այն, որ արվեստագետներն իրենց գրառումների տակ զետեղել են «ամեն ինչ լավ է լինելու» հեշթեգը, որը կիրառել էր Իմամօղլուն իր էջում, երբ իմացել էր, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկվել են։
Հայտնի հումորիստ Ջեմ Յըլմազն իր էջում գրել է. «Ընտրությունները չեղարկվեցին։ Շատ ցավալի դրություն է։ Մեր հայրենիքը սրան արժանի չէր։ Այնուամենայնիվ նորից քվեարկության գնալը դժվար չէ։ Խելք չունեն, բայց դա է իրականությունը, դառը իրականությունը»։
Իմամօղլուին աջակցություն հայտնել են նաև Թուրքիայում հայտնի երգիչներ, դերասաններ, այդ թվում՝ երգիչ Գյոքհան Օզողուզը: Նա գրել է. «Ցանկանում ենք իրավունք, օրենք, և արդարություն. Ամեն ինչ լավ է լինելու»։
Իսկ թուրք ռեժիսոր Յըլմազ Էրդողանը, ի պաշտպանություն Իմամօղլուի, գրել է. «Էքրեմ Իմամօղլուի ելույթը հիանալի էր, արժեքավոր, օրինական, վճռական և հուսադրող։ Ամեն ինչ անելու ենք, որ հասնենք արդարության»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |