Տարածաշրջան07:22, 17 Մայիս 2019
Հյուսիսային Իրաքի Բարզանի շրջանում թուրք-քրդական բախումներ են սկսել

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմական թևերից մեկի՝ «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (HPG) և թուրք զինվորների միջև բախումներ են սկսվել Հյուսիսային Իրաքի Բարզանի շրջանում։ Քրդական աղբյուրը հայտնում է, որ բախման ժամանակ 6 թուրք զինվոր է սպանվել։
Ըստ քրդական աղբյուրի՝ բանն այնն է, որ թուրք զինվորները բավականաչափ մոտեցել են քուրդ զինյաների հենակետերին, ինչին ի պատասխան քրդական կողմը կրակ է բացել, ինչի արդյունքում թուրքական կողմը տվել է 6 զոհ:
Հարձակումից հետո քրդերը որոշ քանակի զենք-զինամթերք են առգրավվել թուրք զինվորներից:
Այնուհետև գործի է անցել Թուրքիայի օդուժը: Կրակի տակ է պահել բախման տարածքը, որի ընթացքում թիրախավորվել է նաև խաղաղ բնակչությանը։
Նույն աղբյուրի համաձայն՝ բախումների ժամանակ քուրդ զինյալները կենդանի ուժի ոչ մի կորուստ չեն ունեցել։ Հավելենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |