Քաղաքական07:08, 20 Մայիս 2019
Գերմանացի քաղաքական գործիչը համերաշխություն է հայտնել Թուրքիայի ընդդիմությանը

Գերմանիայի «Քրիստոնյա–դեմոկրատական միություն» (CDU) կուսակցության նախագահ Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը համերաշխություն է հայտնել Թուրքիայի ընդդիմադիր ուժերին։
Եվրոպական խորհրդարանում (ԵԽ) կայանալիք ընտրություններին ընդառաջ Դույսբուրգում ելույթ ունեցած Կրամպ-Կարենբաուերն անդրադարձել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկմանն ու նոր ընտրություններին։ Նա հայտարարել է, որ ԵԽ ընտրություններում օգտագործված յուրաքանչյուր քվե միաժամանակ լինելու է նաև Թուրքիայի ընդդիմադիր ուժերի օգտին, քանի որ այդ երկրում նման ընտրական ազատություն չկա։
«Մենք Ստամբուլի օրինակով տեսանք, թե ինչպես է Թուրքիայում չեղարկվում ժողովրդավարական որոշումը միայն նրա համար, որ դա հանրապետության նախագահի սրտով չէ։ Մենք հայտարարում ենք, որ այս ընտրություններն ու այս քվեները շատ կարևոր են, քանի որ մենք այս ընտրություններում մեր ձայնը տալիս ենք նաև նման ազատությունից զուրկ Թուրքիայի ընդդիմադիր ուժերին», - ասել է գերմանացի գործիչը։
Նա նաև նշել է, որ Ստամբուլի ընտրողները պայքարում են, որպեսզի իրենց քաղաքապետը ևս մեկ հնարավորություն ստանա, որպեսզի իրենք կարողանան իրենց ուղերձը բարձրաձայնել ազատությունը ոտնահարող քաղաքականություն հեղինակ Էրդողանին։
Նշենք, որ Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը կուսակցության նախագահ է ընտրվել 2018թ․ դեկտեմբերի 7-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով կանցլեր Անգելա Մերկելին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |