• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական06:22, 23 Մայիս 2019

Թուրքերը հերքում են, որ ԱՄՆ-ն վերջնաժամկետ է տվել Թուրքիային S-400-ների հարցով

Թուրքերը հերքում են, որ ԱՄՆ-ն վերջնաժամկետ է տվել Թուրքիային S-400-ների հարցով

Թուրքիայի փոխարտգնործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը հերքել է Ամերիկյան CNBC հեռուստաալիքը հայտնած այն տեղեկատվությունը, որի համաձայն՝ Վաշինգտոնը Թուրքիային 2 շաբաթ է տվել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերից հրաժարվելու համար։

Ինչպես հայտնի է, այդ համակարգերը այս ամառ Ռուսաստանը մատակարարելու է Թուրքիային։

Թուրք դիվանագետը նշել է, որ նման պահանջ պաշտոնական մակարդակով Թուրքիան ԱՄՆ-ից չի ստացել։  Նա ընդգծել է, որ նման վարկածներ նախկինում էլ էին շրջանառվում, երբ ԱՄՆ-ն, փորձելով խափանել ռուս-թուրքական գործարքը, S-400-ների փոխարեն Թուրքիային սկսեց առաջարկել ամերիկյան Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։

Քըրանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ ԱՄՆ-ն այդպես էլ չարձագանքեց աշխատանքային խումբ ստեղծելու մասին Թուրքիայի առաջարկին, որը հնարավորություն կտար լարված իրադրությունը քննարկել և կարգավորել։

Պատասխանելով լրագրողի՝ ամերիկյան F35 կործանիչների նախագծից Թուրքիայի հեռացվելու վերաբերյալ հարցին,  թուրք պաշտոնյան ասել է.

«Այս պահին F-35-ների առկախման մասին որևէ խոսք չկա։ Մեր օդաչուները շարունակում են վերապատրաստվել ԱՄՆ-ում»։

Աղբյուր`    Bloomberght

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}