• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 19:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական12:45, 24 Մայիս 2019

Թուրք պրոֆեսորը կարծում է, որ ամերիկյան պատժամիջոցները Թուրքիային մեծ վնաս կհասցնեն

Թուրք պրոֆեսորը կարծում է, որ ամերիկյան պատժամիջոցները Թուրքիային մեծ վնաս կհասցնեն

Թուրքիայում շարունակում  են քննարկել, թե ինչ ազդեցություն կունենան ԱՄՆ-ի պատժամիջոցները Թուրքիայի ռազմարդյունաբերության վրա, եթե այնուամենայնիվ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը մատակարարվեն Թուրքիային։ 

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով։

Թեմայի շուրջ խոսել է Իզմիրի էկոնոմիկայի համալսարանի պրոֆեսոր Սըթքը Էգելին։  Վերջինիս կարծիքով,   եթե Թուրքիայի նկատմամբ կիրառվի «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք»-ը (CAATSA), ապա դա Թուքիայի համար ծանր հետևանքներ կունենա:

Պրոֆեսորը նշել է, որ մի շարք թուրքական զինատեսակների պահեստամասեր ԱՄՆ-ն է արտադրում և պատժամիջոցների շրջանակներում Վաշինգտոնը կարող է դրանց արտադրությունը դադարեցնել, ինչի հետևանքով Թուրքիային մեծ վնաս կհասցվի։

«Օրինակ թուրքական արտադրության ATAK ռազմական ուղղաթիռների շարժիչները գալիս են ԱՄՆ-ից»,-ասել է պրոֆեսորը։

Նա նաև նշել է, որ եվրոպական մի շարք երկրներ չեն ցանկանա ռազմական ոլորտում Թուրքիայի հետ կապերը զարգացնել՝ հաշվի առնելով ամերիկյան պատժամիջոցները, ինչպես նաև ռուս-թուրքական պայմանագիրը S-400-ների վերաբերյալ։

Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}