Ռազմական06:37, 24 Մայիս 2019
ԱՄՆ պետքարտուղարությունը S-400-ների հարցով խիստ զգուշացում է արել Թուրքիային

Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվելիք ռուսական S-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամը գնալով խորանում է:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը թեմայի առնչությամբ հանդես է եկել նոր հայտարարությամբ: Նա նշել է, որ ռուս-թուրքական այդ գործարքը բացասական հետևանքներ են ունենալու Թուրքիայի համար։
«Կարծում եմ, որ մեր դիրքորոշումը ռուսական ՀՕՊ համակարգերի հարցում շատ պարզ է։ Պետքարտուղարն ավելի վաղ ասել էր, որ Թուրքիայի կողմից այդ համակարգերի գնումը բացասական հետևանքներ կունենա՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Թուրքիայի ռազմական համագործակցությունը։ Մենք, անշուշտ, պատրաստ ենք համագործակցել Թուրքիայի հետ, բայց և շարունակում ենք մեր անհանգստությունը հայտնել S-400-ների գործարքի վերաբերյալ», ասել է խոսնակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |