Տարածաշրջան07:21, 27 Մայիս 2019
Օջալանն իր աջակիցներին կոչ է արել դադարեցնել հացադուլը

Պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանն իր կողմնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը։ Օջալանը ցմահ բանտարկյալի կարգավիճակով գտնվում է Թուրքիայի Իմրալը կղզու հատուկ բանտում:
Քրդերի առաջնորդը հիշյալ կոչը հղել է իր փաստաբանների միջոցով: Արդեն հայտնի է, որ հացադուլը դադարեցրել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Լեյլա Գյուվենը։ Վերջինս հոսպիտալացվել է ու գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Հացադուլի դիմած գործիչները այդ քայլով փորձում են պայքարել Օջալանի նկատմամբ կիրառվող տոտալ մեկուսացման քաղաքականության դեմ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի արդարադատության նախարարությունը 8 տարվա ընդմիջումից հետո, ի վերջո թույլատրել էր փաստաբաններին տեսակցել Օջալանին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |