Տարածաշրջան08:49, 29 Մայիս 2019
Իրաքյան Քուրդիստանը նոր նախագահ ունի

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանը նոր նախագահ ունի։ Խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքում Իրաքյան Քուրդիստանի նախագահ է ընտրվել Նեչիրվան Բարզանին: Նա ներկայացնում է «Քուրդիստանի դոմոկրատական կուսակցությունը»։ Խորհրդարանի 111 պատգամավորից 68-ը կողմ են քվեարկել Բարզանիի թեկնածությանը։
Մինչ նախագահ ընտրվելը, Նեչիրվան Բարզանին զբաղեցնում էր Իրաքյան Քուրդիստանի վարչապետի պաշտոնը՝ միաժամանակ կատարելով նաև նախագահի պարտականությունները։
Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում անցկացվեց անկախության հանրաքվե։ Ի պատասխան հանրաքվեին՝ Իրաքի բանակը ռազմական գործողությունների անցավ, որի հետևանքով Իրաքի քրդերը կորցրեցին նավթային պաշարներով հարուստ Քիրքուք շրջանը։
Այնուհետև հոկտեմբերի 25-ին քրդերը հայտարարություն տարածեցին հիշյալ հանրաքվեն չեղարկելու մասին, իսկ գործող նախագահ Մեսութ Բարզանին հրաժարական տվեց։ Այդ ժամանակվանից ի վեր նախագահի պաշտոնը թափուր էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |