• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 19:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական08:46, 03 Հունիս 2019

2018թ․ Թուրքիայից 2 մլրդ 188 մլն դոլարի ռազմաավիացիոն արտադրանք է արտահանվել

2018թ․ Թուրքիայից 2 մլրդ 188 մլն դոլարի ռազմաավիացիոն արտադրանք է արտահանվել

Թուրքիայի ռազմաավիացիոն արդյունաբերական ընկերությունների տարեկան համախառն եկամուտը մեկ տարում աճել է 31 տոկոսով՝ կազմելով 8 մլրդ 761 մլն դոլար։ Նույն ժամանակահատվածում այս ոլորտում արտահանման ծավալները ևս ավելացել են 20 տոկոսով՝ հասնելով 2 մլրդ 188 մլն դոլարի։ Արտահանման այս ծավալները ռեկորդային են Թուրքիայի ռազմաավիացիոն արդյունաբերության համար։

Արտահանման ոլորտում նախորդ տարի առաջատարը եղել է «Ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերությունը» (TUSAŞ)՝ 
503 մլն դոլար արտահանման ծավալով։ Ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և դրանց պահեստամասեր արտադրող ընկերությունը ընդգրկվել է նաև «2018թ․ Թուրքիայի 500 ամենախոշոր արդյունաբերական ընկերությունների» ցանկում՝ գրավելով 22-րդ տեղը։

Ռազմաավիացիոն արդյունաբերության ոլորտում արտահանման ծավալներով երկրորդ տեղը գրավել է «TUSAŞ Motor Sanayii AŞ» ընկերությունը, որը մասնագիտացված է հատկապես ավիացիոն շարժիչների արտադրության ոլորտում։ Ընկերությունը ընդհանուր առմամբ  286 մլն դոլարի արտահանում է ապահովել։ «TUSAŞ Motor Sanayii AŞ»-ն Թուրքիայի խոշոր արդյունաբերական ընկերությունների ցանկում 37-րդն է։

Արտահանման ցուցանիշներով 3-րդը «FNSS Savunma Sistemleri AŞ»  ընկերությունն է՝ 175 մլն դոլար արտահանման ծավալով։ Թրթուրավոր և անվավոր զրահամեքենաներ արտադրող այս ընկերությունը Թուրքիայի խոշոր արդյունաբերական ընկերությունների ցանկում 70-րդն է։

Երկրի խոշորագույն ռազմարդյուանբերական ընկերություններից «Aselsan»-ը նախորդ տարի արտահանման ծավալներով գրավել է 4-րդ հորիզոնականը՝ 142 մլն դոլար արդյունքով։ Իսկ Թուրքիայի խոշորագույն արդյունաբերական ընկերությունների ցանկում «Aselsan»-ը 98-րդն է։

Աղբյուր`    ekonomi.haber7.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}