Ռազմական09:34, 06 Հունիս 2019
Թուրքական զինուժի «Մագիլ» ռազմական օպերացիայի ընթացքում 43 քուրդ զինյալ է սպանվել

Թուրքիայի օդուժի կողմից Հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանի ուղղությամբ իրականացվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողության շրջանակներում վնասազերծվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) ևս 3 զինյալ: Այս մասին նշվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Թուրքիայի ցամաքային և օդային ուժերի կողմից մայիսի 27-ից իրականացվող «Մագիլ» ռազմական օպերացիայի ընթացքում ընդհանուր հաշվով 43 քուրդ զինյալ է սպանվել:
Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հյուսիսային Իրաքի Զափ շրջանի ուղղությամբ կատարվող օպերացիայի շրջանակում թուրքական ԶՈՒ-ն վնասազերծել է 2 քուրդ զինյալի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |