• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Հունիս, 2026
Երեքշաբթի 08:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:10, 06 Հունիս 2019

2019թ․ մայիսին Թուրքիան իր պատմության մեջ ամենցածր գներով արտահանումն է իրականացրել

2019թ․ մայիսին Թուրքիան իր պատմության մեջ ամենցածր գներով արտահանումն է իրականացրել

Թուրքական լիրայի փոխարժեքի անկումը բացասաբար է ազդել երկրի արտաքին առևտրի վրա։ Թեև վերջին շրջանում Թուրքիայից ապրանքների արտահանման ծավալների զգալի աճ է գրանցվել, այդ աճն իրականում պայմանավորված է թուրքական լիրայի արժեզրկմամբ, ինչի արդյունքում նույն գումարի դիմաց նախկինի համեմատ ավելի շատ ապրանք է արտահանվում։

2019թ․ մայիսին Թուրքիան իր պատմության մեջ ամենցածր գներով արտահանումն է իրականացրել։ «Թուրքիայի արտահանողների խորհրդի» տվյալների համաձայն՝ մայիսին ընդհանուր առմամբ արտահանվել է 14 մլրդ կգ ապրանք, որից ստացված եկամուտը կազմել է 15․5 մլրդ դոլար։ Այսպիսով արտահանվող 1 կգ ապրանքի միջին արժեքը կազմել է գրեթե 1․1 ԱՄՆ դոլար, ինչը Թուրքիայի պատմության մեջ երբևէ գրանցված ամենացածր արտահանման արժեքն է։

Համեմատության համար նշենք, որ 2018թ․ մայիսին Թուրքիայից արտահանված 10․4 մլրդ կգ․ ապրանքի դիմաց ստացվել էր 13․9 մլրդ դոլարի եկամուտ։ Այսինքն, 1 կգ ապրանքի միջին արժեքը կազմել էր 1․32 դոլար։

2018թ․ ընթացքում Թուրքիայից արտահանված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 168 մլրդ դոլար։ Ընդ որում՝ Թուրքիայի արտահանման ոլորտի զգալի մասը արտասահմանցիների ձեռքում է։ Այսպես, 2018թ․ արտասահմանյան կապիտալով 10 խոշոր ընկերություններ ընդհանուր առմամբ իրականացրել են 24․7 մլրդ դոլարի արտահանում, որը կամզում է 2018թ․ արտահանված ապրանքների ընդհանուր ծավալի 14․7 տոկոսը։

Աղբյուր`    yenicaggazetesi.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}