Տնտեսական08:21, 06 Հունիս 2019
Միջազգային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի համար տնտեսական անկում է կանխատեսել
«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ՝ Թուրքիայում տնտեսական անկումը կշարունակվի։ 2019թ․ վերաբերյալ գործակալության հրապարակած զեկույցում Թուրքիայի համար 1․9 տոկոս տնտեսական անկում է կանխատեսվել։
Գործակալության գնահատմամբ՝ Թուրքիայի տնտեսության վրա բացասաբար ազդող կարևոր գործոններ են թուրքական լիրայի փոխարժեքի տատանումները, ինֆլյացիոն ռիսկերը, արտաքին ֆինանսավորման հետ կապված դժվարությունները։
Տնտեսական ոլորտի համար անբարենպաստ կանխատեսում է արել նաև Համաշխարհային բանկը։ Վերջինիս հրապարակած 2019թ․ զեկույցում համաշխարհային տնտեսության աճի ենթադրյալ ցուցանիշը հասցվել է 2․6 տոկոսի։ Նշենք, որ դեռևս հունվարին Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցում համաշխարհային տնտեսության համար 2․9 տոկոս աճ էր կանխատեսվել։ Ընդ որում՝ այդ ցուցանիշը նվազագույնն է վերջին 10 տարվա ընթացքում։
Զեկույցում արձանագրվել է, որ համաշխարհային տնտեսության վրա բացասական ազդեցություն է ունեցել նաև Թուրքիայում տիրող տնտեսական ճգնաժամը և ռեցեսիան։ Այդ ճգնաժամի պատճառների թվում նշվել են ընթացիկ հաշվի խոշոր պակասուրդը, ներդրումների ծավալի նվազումը, մասնավոր սպառման ծավալի անկումը, ազգային արժույթի փոխարժեքի անկումը։ Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Թուրքիայի տնտեսության վիճակը կսկսի շտկվել միայն 2020-2021 թթ․ հետո։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |