Ռազմական05:42, 11 Հունիս 2019
ԱՄՆ-ն դադարեցրել է F-35 կործանիչների համար թուրք օդաչուների վերապատրաստումը

ԱՄՆ-ն որոշում է կայացրել դադարեցնել թուրք օդաչուների վերապատրաստումը ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների շահագործման հմտությունները յուրացնելու համար։ Այդ մասին հայտնել է Պենտագոնի խոսնակ գնդապետ Մայք Էնդրյուսը Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Եթե Թուրքիայի քաղաքականությունը այդպես էլ չփոխվի, ապա մենք կշարունակենք գործել այն ուղղությամբ, որ դադարեցվի Անկարայի մասնակցությունը F-35-ների հետ կապված ծրագրում»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ մինչ այս պահը F-35-ներից օգտվելու համար ԱՄՆ-ում վերապատրաստում էր անցնում 4 թուրք օդաչու, 2 ինժեներ և 20 հոգանոց տեխնիկական սպասարկման անձնակազմ։
Հիշեցնենք, որ պաշտոնական Վաշինգտոնն արդեն քանիցս զգուշացրել է Թուքրիային, որ եթե թուրքական կողմը չհրաժարվի ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման պայմանագրից, ապա ամերիկյան կողմը կդադարի F-35 կործանիչներ մատակարարել Անկարային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |