• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 21:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան06:28, 12 Հունիս 2019

Ըստ թուրքական աղբյուրի՝ ԱՄՆ-ն քուրդ զինյալների համար ԱԹՍ-ների կիրառման հատուկ դասընթացներ է անում

Ըստ թուրքական աղբյուրի՝ ԱՄՆ-ն քուրդ զինյալների համար ԱԹՍ-ների կիրառման հատուկ դասընթացներ է անում

Թուրքական աղբյուրներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Իրաքի հյուսիսում թուրքական օդուժի կողմից իրականացվող «Մագիլ» ռազմական գործողության ընթացքում ԱՄՆ-ն աջակցություն է ցուցաբերել «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) գրոհայիններին:

Ի դեպ, PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:

Նշվում է, որ ԱՄՆ-ը, որը վերջին 4 տարում ահռելի մեծ քանակությամբ զենք-զինամթերք է ուղարկել PKK-ի զինյալներին: Վերջին մատակարարումը, ըստ աղբյուրի, եղել է հունիսի 9-ին, երբ 27 բեռնատարներով ուղարկվել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) որոշակի խմբաքանակ:

Նկատենք, որ վերոնշյալ զենք-զինամթերքն ԱՄՆ-ն ուղարկել է Սիրիայի քրդերի «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերին» (YPG/ԺՊՈւ), ինչի մասին վկայում են թուրքական մամուլի ավելի վաղ շրջանի հրապարակումները:  Թուրքական իշխանությունների կողմից վերջին 1-2 տարիներին ԺՊՈւ-ն ՔԲԿ-ի սիրիական թև հայտարարվելուց հետո թուրքական մամուլում աստիճանաբար սկսվեց այդ երկու կառույցների նույնացումը:

Թուրքական աղբյուրը հայտնում է, որ ամերիկացի 12 մասնագետ է մեկնել Սիրիայի Հասաքե-այն Իսա շրջան, որտեղ քուրդ զինյալների համար ԱԹՍ-ների կիրառման հատուկ դասընթաց է կազմակերպել: 

Ենթադրվում է, որ Սիրիայում  և Իրաքում քուրդ զինյալների ձեռքում ընդհանուր առմամբ 100-ից ավել տարբեր տեսակի ԱԹՍ-ներ կան: ԱԹՍ-ների մի մասն ուղարկվել է թուրքական օդուժի կողմից ռազմական օպերացիա իրականացվող հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջան, իսկ մյուս մասը Սիրիայի Այնել Արաբ, Այն Իսա, Թել Աբյաթ և Ռասուլայն շրջաններ:

Նշվում է, որ քուրդ զինյալներն ԱՄՆ-ից ԱԹՍ-ները պահանջել են, որպեսզի կարողանան հետևել թուրք ուժայինների զորաշարժերին:

Աղբյուր`    Haber7.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}