• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 11:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:45, 13 Հունիս 2019

Թուրք պատգամավոր. «Ստամբուլի ընտրություններում Գյուլն ու Դավութօղլուն AKP-ի պարտությունն են ցանկանում»

Թուրք պատգամավոր. «Ստամբուլի ընտրություններում Գյուլն ու Դավութօղլուն AKP-ի պարտությունն են ցանկանում»

Թուրքիայում իշխող «Արդարության և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մեհմեթ Մեթիները հայտարարել է, որ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը և նախկին վարչապես Ահմեթ Դավութօղլուն հունիսի 23-ին Ստամբուլում կայանալիք քաղաքապետի ընտրություններում ցանկանում են, որ AKP-ն պարտվի:

Պատգամավորը իր «Ինչու՞ են լուռ Գյուլն ու Դավութօղլուն»  հոդվածում նշել է, որ բազմիցս է հարցեր ուղղել նրանց, թե ինչու են լռում, ու՞մ են աջակցում Ստամբուլի ընտրություններում, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել: Այդ պատճառով Մեթիները առանցնացրել է հնարավոր պատասխանների 3 վարկած:

«1. Անշուշտ աջակցում եմ AKP-ի թեկնածուին:

2. Աջակցում ենք «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածուին, քանի որ եթե CHP-ն հաղթի, ապա ճանապարհ կբացվի մեր քաղաքականության համար:

3. Չենք ցանկանա, որ AKP-ն հաղթի, սակայն չենք քվեարկի նաև CHP-ի թեկնածու օգտին, այդ իսկ պատճառով դատարկ քվեաթերթիկ կգցենք քվեատուփում»:

Նա պահանջել է, որ Գյուլն ու Դավութօղլուն բացահայտ ասեն իրենց դիրքորոշման մասին:

«Մենք իրավունք ունենք իմանալու: Չնայած նկատում եմ, որ հայտնելու մտադրություն չունեն: Ուրեմն ասեմ, որ նրանք երկուսն էլ ուզում են, որ AKP-ն պարտվի, այլ կերպ` իրենք կպարտվեն»,-գրել է նա: 

Հիշեցնենք, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Գյուլը և նախկին վարչապետ Դավութօղլուն, որոնք եղել են իշխող AKP-ի հիմնադրման ակունքներում, ավելի վաղ հայտնել էին նոր կուսակցության ստեղծման մասին:

Աղբյուր`    T24

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}