Քաղաքական14:06, 17 Հունիս 2019
Իսպանիան երկարացնում է «Patriot» ՀՕՊ համակարգերի ժամկետը Թուրքիայում

Իսպանիան մինչև 2019թ. վերջ երկարացնելու է հակաօդային պաշտպանության «Patriot» համակարգերի տեղակայման ժամկետը Թուրքիայի Ադանա նահանգում:
Իսպանական դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն` հաստատվել է այդ ՀՕՊ համակարգերի տեղակայման ժամկետի երկարաձգումը մինչև 2019-ի տարեվերջ:
Թուրքական աղբյուրը հայտնում է, որ թեմայի շուրջ ՆԱՏՕ-ն պաշտոնապես հանդես կգա հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ Ադանայում Հոլանդիային պատկանող «Patriot» համակարգերը տեղակայվել էին 2013թ. հունվարի 26-ից: Դրանով ՆԱՏՕ-ն նպատակ ուներ պաշտպանել Թուրքիային բոլոր տեսակի օդային սպառնալիքներից:
Իսպանիան այս պարտավորությունները Հոլանդիայից ստանձնել է 2015թ. հունվարից և արդեն 4 տարի շարունակում է այդ առաքելությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |