Քաղաքական06:59, 20 Հունիս 2019
ԵՄ-ի հերթական զեկույցում քննադատվել են Թուրքիայում առկա բացասական երևույթները

Եվրամիության (ԵՄ) ընդհանուր հարցերով խորհուրդը հայտնել է, որ Թուրքիան կարևոր գործընկեր և եվրաինտեգրման թեկնածու է, բայց պիտի փոխի առկա բացասական երևույթները:
Լյուքսեմբուրգում տեղի ունեցած խորհրդի նիստից հետո հրապարակված եզրակացության մեջ մասնավորապես նշվում է.
«Թուրքիան շարունակում է թեկնածու երկիր մնալ և բազմաթիվ ոլորտներում կարևոր գործընկերոջ դեր ունի»:
Եզրակացությունում բարձր է գնահատվել Թուրքիայի ներգաղթյալների քաղաքականությունը, որի արդյունքում շուրջ 4 մլն գաղթականի է ապաստան տրվել:
Զեկույցում կարևորվում է դատական բարեփոխումների ռազմավարական փաստաթղթի ընդունումը և ասվում, որ Թուրքիան պիտի կատարի ստանձնած պարտավորությունները ու շոշափելի արդյունքներ ստանալու համար հետևի այդ զարգացումների վճռական և կոնկրետ քայլերին:
Եզրակացության մեջ ներկայացվել են բոլոր այն մտահոգությունները, որոնք կապված են «օրենքի գերակայության, հիմնարար իրավունքների և դատական անկախության ոլորտում Թուրքիայում արձանագրված հետընթացների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |