• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 09:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:06, 23 Հունիս 2019

Արաբական հեռուստաալիքը հրաժարվել է Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուի հետ հարցազրույցից

Արաբական հեռուստաալիքը հրաժարվել է Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուի հետ հարցազրույցից

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) «Al-Arabiya» հեռուստաալիքը  վերջին պահին հրաժարվել է հարցազրույց անցկացնել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմի հետ։

Մարտի 31-ին Թուրքիայում կայացել էին ՏԻՄ ընտրություններ: Ստամբուլում հաղթող էր ճանաչվել ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Սակայն  մայիսի 6-ին Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ էր հայտարարել Ստամբուլի ընտրությունների արդյունքները և նշանակվել էին նոր ընտրություններ հունիսի 23-ին:

Ուշագրավն այն է, որ նույն հեռուստաընկերությունն ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական  կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հետ անցկացրել է հարցազրույց, ինչն էլ ավելի է սրել իրավիճակը։

Հեռուստաալիքը երկու թեկնածուների գրասենյակներին ուղարկել էր հարցազրույց անցկացնելու դիմում։  Սակայն  վերջին պահին «Al-Arabiya»-ն իշխանական շրջանակներից հրահանգ է ստացել չանցկացնել հարցազրույց Յըլդըրըմի հետ, և հարցազրույցը չեղարկվել է։

Հիշեցնենք, որ
վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունները բավականին լարված են։ Լարվածության պատճառներից մեկն 2017թ․-ին  ԱՄԷ ԱԳ նախարար  Աբդուլլահ բին Զայեդի գրառումն էր, որտեղ ասված էր․

«1916 թվականին թուրք Ֆահրեդին փաշան Մեդինե է մտել, թալանել ժողովրդի ունեցվածքը, առեւանգել շատերին ու Մեդինեից բազմաթիվ ձեռագրեր գողացել։ Այդ գողության մասին գիտե՞իք։ Ահա, սա է Էրդողանի պապերի ու մուսուլման արաբների հարաբերությունները»։

Աղբյուր`    Yeni akit

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}