Քաղաքական06:24, 24 Հունիս 2019
Էրդողանը շնորհավորել է Իմամօղլուին՝ Ստամբուլի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուին՝ Էքրեմ Իմամօղլուին: Վերջինիս թեկնածությունն առաջադրվել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (ԺՀԿ-CHP):
Շնորհավորական ուղերձն Էրդողանը հղել է Twitter-ի միջոցով։
«Ցանկանում եմ, որ ընտրության արդյունքները Ստամբուլին բարիք բերեն։ Այսօր մեկ անգամ ևս դրսևորվեց ազգային կամքը։ Շնորհավորում եմ նախնական տվյալներով հաղթած Էքրեմ Իմամօղլուին»,- գրել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ ձայների նախնական հաշվարկով՝ Իմամօղլուն հավաքել է 54.21 տոկոս, իսկ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ 44.99 տոկոս:
Աղբյուր` Haberturk
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |