• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 09:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:01, 24 Հունիս 2019

Իմամօղլուն դարձավ վերջին 35 տարում Ստամբուլում ամենաշատ քվե ստացած քաղաքապետը

Իմամօղլուն դարձավ վերջին 35 տարում Ստամբուլում ամենաշատ քվե ստացած քաղաքապետը

Հունիսի 23-ին Ստամբուլում կայացած քաղաքապետի ընտրություններին ոչ պաշտոնական տվյալներով 54.03 % ձայների մեծամասնությամբ հաղթանակ է տարել ընդդիմադիր «Ազգ» (Millet) դաշինքը ներկայացնող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:

Հայտնի է, որ Էքրեմ Իմամօղլուն վերջին 35 տարում տեղի ունեցած քաղաքապետի 8 ընտրություններում տոկոսային հարաբերակցությամբ ամենից շատ ձայներ հավաքած քաղաքապետն է:  Իմամօղլուն այդ 8 ընտրություններում միակ քաղաքապետն է, որ ստացել է քվեների 50 տոկոսից ավելին:

1984թ․ ընդունված «Օրենքի ուժ ունեցող որոշմամբ» (KHK)  Ստամբուլում, Անկարայում,  Իզմիրում ստեղծվեցին կառավարման նոր մարմիններ՝ այսպես կոչված «կենտրոնական քաղաքային մունիցիպալիտետներ» (büyükşehir belediyesi), իսկ 1984թ․ մարտի 25-ին առաջին անգամ կազմակերպվեցին այդ նոր կառույցի ղեկավարների (դասական ընկալմամբ՝ քաղաքապետի) ընտրությունները։ Այս ընտրություններում քվեների 49․69 տոկոսով Ստամբուլում հաղթեց իշխող «Հայրենիք» (Anavatan) կուսակցության թեկնածու Բեդրէթթին Դալանը։

1989թ․ մարտի 26-ի ընտրություններում կրկին իր թեկնածությունը դրած Դալանը պարտվեց «Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական» կուսակցության (SHP) թեկնածու Նուրէթթին Սյոզենին։ Սյոզենը այդ ընտրություններում հաղթեց քվեների 39.95 տոկոսով:  

1994թ. 25.19% հարաբերակցությամբ Ստամբուլի քաղաքապետ ընտրվեց «Refah» («Բարօրություն») կուսակցության թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Էրդողանը վերջին 35 տարում ամենից քիչ տոկոսային հարաբերակցությամբ Ստամբուլում ընտրված քաղաքապետն է: 

1999թ․ ապրիլի 18-ին քվեների 27.5 տոկոսով Ստամբուլի քաղաքապետ ընտրվեց նորաստեղծ «Fazilet» (Առաքինություն) կուսակցության թեկնածու Ալի Մյուֆիթ Գյուրթունան։ Իսկ 2004թ. 3 անգամ վերընտրվելով մինչև 2017թ. այդ պաշտոնը զբաղեցրեց Քադիր Թոփբաշը:  2017թ․ սեպտեմբերին Թոփբաշը հրաժարվեց Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից, և քաղաքային խորհրդի ընտրությամբ այդ պաշտոնում նրան փոխարինեց Մևլութ Ույսալը։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}