Տնտեսական14:03, 24 Հունիս 2019
Իմամօղլուի ընտրվելուց հետո թուրքական լիրան արժևորվել է

Ստամբուլի քաղաքապետի ընտրություններից հետո թուրքական լիրան արժևորվել է ամերիկյան դոլարի նկատմամբ:
Ուրբաթ փակված փոխարժեքի համեմատ երկուշաբթի առավոտյան բացված բորսայում լիրայի փոխարժեքը 2 տոկոսով ավելի բարձր է եղել: Բանկային սեկտորում փոխարժեքի ցուցիչը ուրբաթ օրվա համեմատ բարձր է եղել 4 տոկոսով:
Նշվում է, որ օրվա ընթացքում արձանագրված լիրայի ընդհանուր փոխարժեքը շուրջ 1.5 տոկոսով բարձր է ընտրություններին նախօրդող օրերի փոխարժեքից:
Վերլուծաբանները սա բացատրում են ընտրություններից հետո անորոշ քաղաքական իրավիճակի հանգուցալուծմամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Ստամբուլում տեղի ունեցած քաղաքապետի կրկնական ընտրությունների նախնական արդյունքներով հաղթող է ճանաչվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) Էքրեմ Իմամօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |