• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 21:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:08, 26 Հունիս 2019

Ցիպրասը՝ Էրդողանին. «Հունաստանի և Կիպրոսի սուվերենությունը խախտողները թանկ են վճարելու»

Ցիպրասը՝ Էրդողանին. «Հունաստանի և Կիպրոսի սուվերենությունը խախտողները թանկ են վճարելու»

Հունաստանի վարչապետի պաշտոնակատար Ալեքսիս Ցիպրասը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  վերջին հայտարարությանը Կիպրոսի շուրջ առաջացած լարվածության մասին:

Միջանկյալ նշենք, որ Թուրքիան նավթի և գազի հորատման աշխատանքներ է սկսել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (Միջերկրական ծովի արևելյան հատվածում), ինչին դեմ են ոչ միայն Կիպրոսն ու Հունաստանը, այլև մի շարք այլ երկրներ՝ համարելով դա միջազգային իրավունքի խախտում է։ Թուրքական կողմի պնդմամբ՝ բացառիկ տնտեսական գոտու հիշյալ տարածքը միայն Կիպրոսին չի պատկանում, ուստի Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը ևս հավասար իրավունք ունեն օգտվելու այդ ջրային տարածքի բնական պաշարներից։

Էրդողանը «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ անդրադարձել էր այդ թեմայի շուրջ Ցիպրասի արած հայտարարություններին։  Ցիպրասը  խոստացել էր միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ։ Ի պատասխան Էրդողանն ասել էր. 

«Հունաստանի վարչապետը ինչ ուզում է թող ասի, Թուրքիան կշարունակի պաշտպանել Հյուսիսային Կիպրոսի քաղաքացիների իրավունքները»։

Ցիպրասն էլ իր հերթին արձագանքելով Էրդողանի տված պատասխանին, նշել է.

«Դիմում եմ Թուրքիայի նախագահին։  Ես  խոսում եմ ոչ թե իմ, այլ միջազգային իրավունքի, Եվրամիության և միջազգային հանրության անունից՝ օգտագործելով ողջամտության լեզուն. Հունաստանը միայնակ չէ։ Աթենքը տարածաշրջանի կայունության և խաղաղության հիմնասյուներից է։ Մենք վճռական ենք տրամադրված միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում Հունաստանի և Կիպրոսի ինքնիշխան իրավունքները պաշտպանելու հարցում։ Հունաստանի կամ Կիպրոսի սուվերենությունը խախտողները պետք է իմանան, որ դրա համար թանկ են վճարելու»։

Աղբյուր`    Haberler

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}