• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 21:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:58, 27 Հունիս 2019

Թուրք ազգայնական կուսակցապետը S-400-ների ձեռքբերումը կապել է Թուրքիայի լինել-չլինելու հետ

Թուրք ազգայնական կուսակցապետը S-400-ների ձեռքբերումը կապել է Թուրքիայի լինել-չլինելու հետ

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԺԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին արձագանքել է վերջին շրջանում Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից իրականացվող ճնշումներին, որոնք պայմանավորված են ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերմամբ։

Ըստ Բահչելիի՝ ԱՄՆ-ն վերջին շրջանում հնչեցրած իր թելադրող հայտարարություններով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում Թուրքիայի նկատմամբ։

«Կամ մենք տեղի ենք տալու ԱՄՆ-ի ճնշումներին և դրանով իսկ կորցնելու ենք   մեր պատիվը և լրջությունը, որով մարտահրավեր ենք նետել դարերին, կամ էլ  մենք հուլիսին S-400-ները կվերցնենք և կտեղակայենք մեր հայրենի հողերում։ Այլ ընտրություն չկա։ Անկախ նրանից, թե ԱՄՆ-ին դուր է գալիս, թե՝ ոչ, S-400-ների հարցը վերածվել է գոյապայքարի»,- ասել է Բահչելին։  

Անդրադառնալով ԱՄՆ-ի զգուշացումներին և սպառնալիքներին, թուրք ազգայնականների ղեկավարը ասել է, որ այդ ամենը այս պահին ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի համար։

Հիշեցնենք, որ ռուսական ՀՕՊ համակարգերի գնման պատճառով վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը գնալով խորանում է: ԱՄՆ-ը տարբեր պաշտոնյաների շուրթերով Թուրքիային բազմիցս զգուշացրել ու շարունակում է զգուշացնել, որ ռուսական S-400-ների գնման դեպքում Անկարան կարող է դուրս թողնվել F-35 կործանիչների համատեղ արտադրության նախագծից ու հայտնվել ամերիկյան պատժամիջոցների թիրախում:

Աղբյուր`    Milliyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}