• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 09:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:39, 28 Հունիս 2019

Թուրքիայում ստեղծվող նոր կուսակցությանը կանդամակցեն իշխող AKP-ի որոշ պատգամավորներ

Թուրքիայում ստեղծվող նոր կուսակցությանը կանդամակցեն իշխող AKP-ի որոշ պատգամավորներ

Թուրքիայում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) մի շարք ներկա ու նախկին անդամներ նախաձեռնում են ստեղծել նոր կուսակցություն:

Թուրքիայի նախկին փոխվարչապետ և արտգործնախարար Ալի Բաբաջանի խորհրդականը «Reuters» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Բաբաջանը Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ միասին աշնանը նոր կուսակցություն է հիմնելու: 

Բաբաջանի խորհրդականի խոսքով`  նոր կուսակցությունը պաշտպանելու է AKP-ի կառավարման առաջին տարիների քաղաքականությունը:

Խորհրդականը նշել է, որ հանդիպումներ են իրականացվում որոշ քաղաքական գործիչների և մտավորականների, այդ թվում նաև` Թուրքիայի խորհրդարանի իշխող AKP-ի պատգամավորների հետ: 

Խորհրդականը ասել է, որ AKP-ի խորհրդարանական խմբակցությունից պատգամավորների մի խումբ կարող է դուրս գալ, սակայն չի նշել, թե քանի պատգամավոր կարող է հրաժարվել մանդատից:

Թուրքիայի մեջլիսում խմբակցություն ձևավորելու համար կուսակցությանը անհրաժեշտ է  առնվազն 20 պատգամավորական մանդատ: 

Լրատվական գորածակալությունը հարցազրույց է վերցրել նաև իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկից (անունը չի նշվում): Վերջինս ասել է.

«Բաբաջանը ուժեղ և հարգանքի արժանի գործիչ է: ԱԶԿ-ն, անշուշտ, տուժելու է նոր ստեղծվող կուսակցությունից, սակայն դրա պատճառով կորցրած ձայներով էլ կարող է հաղթահարել»:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}