• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 21:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:06, 28 Հունիս 2019

«Թուրքիայում հայերը լարվածություն են զգում». ամերիկացի հոգևորական

«Թուրքիայում հայերը լարվածություն են զգում».  ամերիկացի հոգևորական

Ամերիկացի հայտնի հոգևորական Էնդրյու Բրանսոնը մասնակցել է Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովի նիստին և ուշագրավ հայտարարություն է արել Թուրքիայում տիրող կրոնական իրավիճակի մասին։ Նիստը կրել է «Թուրքիայում կրոնական ազատությունները» խորագիրը։

Նշենք, որ Բրանսոնի պատճառով թուրք–ամերիկյան հարաբերությունները խիստ լարվել էին, քանի որ ամերիկացի հոգևորականը տևական ժամանակ կալանավորված էր Թուրքիայում։ Թուրքական կողմը  նրա մեղադրում էր գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ։  Բրանսոնի պատճառով ԱՄՆ-ն մի շարք քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ։ Երկարատև ճնշումներից հետո, ի վերջ, Թուրքիայի Իզմիրի դատարանը որոշեց նրան ազատ արձակել։

Բրանսոնն իր ելույթը սկսել է Թուրքիայի կառավարության հասցեին խիստ քննադատություններով, իսկ թուրքական իշխանությունների կեցվածքը՝ որակել թշնամական։

«Այսօր Թուրքիայում ապրող փոքրամասնությունները,  ըստ իս, Էրդողանի համակարգի կողմից ենթարկվում են թշնամական վերաբերմունքի։ Մի շարք թուրքերի համար մահմեդականությունը, իրոք, ինքնություն է, բայց մյուս կողմից պետական համակարգը բավականին լավ այդ ամենը սերմանում է։ Ըստ իս՝ Թուրքիայի հայերը և մյուս քրիստոնյա փոքրամասնությունները լարվածություն են զգում»,-ասել է Բրանսոնը։

Բրանսոնը նշել է, որ Թուրքիայում նկատվում են ծայրահեղ իսլամի դրսևորումներ։ Նաև նշել է, որ վերջին ժամանակներս ավելացել են քրիստոնյա հոգևորականների արտաքսման դեպքերը:

«Թիրարախավորված օտարերկրացիները մեծ մասամբ հոգևորականներ են՝ մասնավորապես հոգևոր առաջնորդներ, այլ ոչ թե ատամնաբույժներ կամ ինժեներներ։ Այսինքն սա խոսում է այն մասին, որ արտաքսումներն առնչություն ունեն հավատքի հետ։ Ոչ վաղ անցյալում մի թուրք հոգևորական ինձ նամակ գրեց, որ այդ ամենը նշանակում է, որ քրիստոնեությունը որակվում է որպես ազգային անվտանգության սպառնալիք, իսկ դա կրոնական ազատությունների խախտում է»։

Աղբյուր`    Ermeni haber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}