Ռազմական10:41, 02 Հուլիս 2019
Bloomberg. Թուրքիան F-35-երի փոխարեն կարող է գնել ռուսական կործանիչներ

Եթե ԱՄՆ-ն Թուրքիային չմատակարարի նոր սերնդի F-35 ամերիկյան կործանիչներ, ապա Անկարան կարող է Ռուսաստանից գնել կործանիչներ։ Այդ մասին հայտնում է ամերիկյան «Bloomberg» լրատվամիջոցը՝ հղում անելով անանուն աղբյուրի:
Նշվում է, որ եթե F-35-երը չմատակարարվեն, ապա Թուրքիան ավելի կակտիվացնի կործանիչների սեփական արտադրության գործընթացը։
«Bloomberg»-ը, անդրադառնալով Թուրքիային մատակարարվելիք S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ թուրք-ամերիկյան լարվածությանը, նշում է, որ Թուրքիայում այս պահին կարծում են, որ Ռուսաստանի կողմից մատակարարվելիք S-400-ներն ավելի արդյունավետ կպաշտպանեն Անկարայի և Ստամբուլի անվտանգությունը, քան ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը:
Ավելի վաղ թուրքական մամուլում քննարկում էին, թե ինչ այլընտրանքային տարբերակներ կարող է ունենալ Թուրքիան, եթե ամերիկյան կործանիչները չմատակարարվեն։ Որպես տարբերակ խոսվում էր ռուսական արտադրության 5-րդ սերնդի SU-57 կործանիչների մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |