• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային11:14, 02 Հուլիս 2019

Թուրքիայի նախագահը Ճապոնիայում բացել է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը

Թուրքիայի նախագահը Ճապոնիայում բացել է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում բացել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի (Տերտերյան) լուսանկարների ցուցահանդեսը։

Նախագահի աշխատակազմը, Արա Գյուլեր թանգարանի, արխիվի և ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցելով, կազմակերպել է հայ լուսանկարչի ցուցահանդեսը, որն արդեն ներկայացվել էր Լոնդոնում և Փարիզում։ 

Ճապոնիայում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի օրերին Արա գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը Կիոտո քաղաքում գտնվող 800-ամյա պատմական Տոֆուկու-ջի տաճարում կգործի հունիսի 30-ից հուլիսի 10-ը, իսկ Կիոտոյի ժամանակակից ազգային արվեստի թանգարանում` մինչև հուլիսի վերջ։  

Էրդողանը հիշեցրել է, որ Արա Գյուլերը, ով հայտնի է «Լեիկայի վարպետ» ("Master Of Leica") անվամբ և աշխարհում 7 ամենալավ լուսանկարիչներից մեկն է համարվում, մահացել է 2018թ. հոկտեմբերի 17-ին:

«Ինձ համար պատիվ է` անձամբ բացելու Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը, որը վերջին տարիներին մեր երկրի ամենահաջողակ արվեստագետներից է:  90 տարվա կյանքի ընթացքում Արա Գյուլերի նկարած լուսանկարները դարձել են Թուրքիայի, մասնավորապես Ստամբուլի  տեսողական հիշողությունը»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը հիշեցրել է Արա Գյուլերի այն խոսքերը, որ ինքն իրեն բնութագրել է որպես «ֆոտո-լրագրող, ով պատմությունը գրում է ֆոտոապարատով»  և հավելել, որ Գյուլերը մինչև վերջին շունչը իրենց համար և ողջ մարդկության համար ձեռքը չի հանել լուսանկարչական ապարատի կոճակից: 

«Արա Գյուլերի կեսդարյա մասնագիտական կյանքի ընթացքում արված լուսանկարներն այսօր աշխարհի տարբեր կողմերում գտնվող թանգարանների, հավաքածուների, ալբոմների, ցուցահանդեսներում զբաղեցնում են իրենց տեղը»,- ասել է նա:

 

Աղբյուր`    Takvim.org

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}