Ռազմական09:49, 02 Հուլիս 2019
Լիբիայում խոցել են Թուրքիային պատկանող անօդաչու թռչող սարք

Լիբիայի արևելյան հատվածները հսկողության տակ պահող ազգային բանակի ֆելդմարշալ Խալիֆա Բելքասիմ Հաֆթարի զինուժը կենտրոնական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Տրիպոլիի օդանավակայանում թուրքական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) են ոչնչացրել։
Հաֆթարին ենթարկվող ուժերը հայտնել են նաև, որ բացի Թուրքիային պատկանող ԱԹՍ ոչնչացնելուց Աջդաբիա քաղաքում նաև ձերբակալել են Թուրքիայի երկու քաղաքացու։
Պաշտոնական Անկարան բավականին կոշտ է արձագանքել և հայտարարել է, որ եթե Թուրքիայի քաղաքացիներն անմիջապես ազատ չարձակվեն, ապա Հաֆթարին ենթակվող ուժերը կհայտնվեն իր թիրախում։
Թուրքական իշխանությունները մինչ այդ ընդգծել էին, որ սատարում են միջազգայնորեն ճանաչված Լիբիայի կենտրոնական իշխանություններին։ Ֆելդմարշալ Խալիֆա Բելքասիմ Հաֆթարի կողմնակիցներն էլ ի պատասխան հայտարարել էին Թուրքիայի հետ ամեն տեսակի հարաբերությունների խզելու և թուրքական նավերի ու ինքնաթիռների մուտքը Լիբիայի տարածք արգելելու մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |