Մշակութային12:22, 03 Հուլիս 2019
Թուրքիայում հակահայկական հերթական ֆիլմն է նկարահանվում
Թուրքիայում ֆիլմ է նկարահանվում 1915-16 թթ. բիթլիսաբնակ մուսուլման ընտանիքների հետ պատահած դեպքերի մասին՝ մեղադրանքի թիրախում առնելով ռուսներին ու հայերին:
Ֆիլմը նկարահանվում է Թուրքիայի Ռադիոյի ու հեռուստատեսության ընկերության աջակցությամբ և համակարգմամբ: «Ձյունից կազմված» անվանումով ֆիլմը էկրան կբարձրանա 2020 թվականին: Նկարահանումների մի մասը կատարվել է ձմռանը, ամառային մասը դեռ շարունակվում է:
Ֆիլմը նկարահանվում է թուրք պրոֆեսոր Հալիլ Դեքերթեքինի գրած «Փախստականներ» գրքի հիման վրա: Գիրքը պատմում է 1-ին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1915-1916 թթ. ռուսական բանակի կողմից Բիթլիսի պաշարման ու գրավման հետևանքով շրջանից գաղթված մուսուլմանների ճակատագրի մասին:
Ֆիլմի մասին պատմող հրապարակման մեջ Բիթլիսի գրավումը ներկայացվում է որպես ռուս-հայկական «օկուպացիա», ինչն արտացոլվելու է նաև ֆիլմի մեջ:
Նշենք, որ 1916-ին Ռուսաստանի կողմից Բիթլիսի գրավման ժամանակ ռուսական բանակի կազմում կռվում էին նաև հայկական կամավորական ջոկատները՝ զորավար Անդրանիկի ու Նազարբեկյանի հրամանատարությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |