• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 09:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:12, 04 Հուլիս 2019

Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրք զինվորականներն են որոշելու S-400-ների տեղակայման վայրը

Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրք զինվորականներն են որոշելու S-400-ների տեղակայման վայրը

Թուրք-ամերիկյան լարվածությունը ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ համեմատաբար թուլացել է Ճապոնիայում կայացած Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումից հետո։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
 
S-400-ների մատակարարմանը մնացել է 10 օրից ոչ ավել, քանի որ ըստ կողմերի հայտարարությունների, Անկարան այդ համակարգերը պետք է ստանա  մինչև հուլիսի առաջին կեսը։

Ըստ թուրք նախարարի՝ Թրամփ-Էրդողան  հանդիպումը դրական մթնոլորտում չի անցել, սակայն ԱՄՆ-ի նախագահի հնչեցրած հայտարարությունները    ողջամտություն են հաղորդել ընդհանուր գործընթացին։

«Մեր նախագահը նախկինում էլ ասել է, որ S-400-ների հարցը փակված է։  Արդեն խոսվում է մատակարարման գործընթացի մասին։ Մենք այդ համակարգերը գնել ենք  և այժմ բանակցում ենք ՆԱՏՕ-ի և այլ կողմերի հետ։ Եթե կան կասկածներ, թող գան քննարկենք, մենք երկխոսության  կողմնակից ենք»,-ասել է Չավուշօղլուն։

Անդրադառնալով այն հարցին, թե որտեղ են տեղակայվելու ռուսական ՀՕՊ համակարգերը, Չավուշօղլուն ասել է, որ այդ հարցի վերաբերյալ որոշումը կայացնելու են թուրք զինվորականները։

Հիշեցնենք,
որ Ճապոնիայում G-20-ի շրջանակներում Ճապոնիայում տեղի ունեցած  Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո ԱՄՆ-ի նախագահը  հայտարարեց, որ Անկարան պարտադրված է Ռուսաստանի հետ  կնքել նման գործարք։ Թրամփը ստեղծված իրավիճակում մեղադրեց ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային, ով ժամանակին չցանկացավ Թուրքիային վաճառել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգեր։  

 

Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}