Քաղաքական11:09, 09 Հուլիս 2019
Թուրքիայի իշխող կուսակցությունից Ալի Բաբաջանի հեռանալը դարձել է քննարկման թեմա քաղաքական կուլիսներում

Նախօրեին Թուրքիայի նախկին փոխվարչապետ և արտգործնախարար Ալի Բաբաջանի` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) շարքերը լքելու մասին պաշտոնական հայտարարությունը քաղաքական կուլիսներում լուրջ քննարկումների թեմա է դարձել:
Ըստ թուրքական աղբյուրի՝ քաղաքական կուլիսներում քննարկում են այն հարցը, որ AKP-ի հիմնադրման ակունքներում կանգնած Ալի Բաբաջանի օրինակին դեռ կհետևեն շատերը:
Ենթադրվում է, որ AKP-ից դուրս կգան նաև Թուրքիայի արդարադատության նախկին նախարար Սադուլլահ Էրգինը, նախկին փոխվարչապետ Բեշիր Աթալայը, նախկին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը, նախկին պետնախարար Մեհմեթ Այդընը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախկին նախարար Նիհաթ Էրգյունը:
Հիշեցնենք, որ Ալի Բաբաջանի խորհրդականներից մեկը «Reuters» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ Բաբաջանը Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ միասին աշնանը նոր կուսակցություն է հիմնելու:
Ալի Բաբաջանը դեռևս հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներկայացրել էր հրաժարական տալու հիմնավորումները թե գրավոր և թե բանավոր կերպով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |