Տարածաշրջան16:24, 12 Հուլիս 2019
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Թուրքիային S-400-ների մասերի մատակարարմամբ

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն, ում անունը չի հրապարակվում, ֆրանսիական AFP լրատվական գործակալության հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից այսօր Թուրքիային S-400 ՀՕՊ համակարգերի մասերի առաջին խմբաքանակի մատակարարման առնչությամբ։
«Մեզ մտահոգում են Թուրքիայի կողմից S-400 ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու որոշումից բխող հնարավոր հետևանքները»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան։
S-400-ների մասերի մատակարարման վերաբերյալ հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ նշելով, որ S-400-ների գործարքն ավարտված է։ Գործընթացը իր հունով գնում է։ Որևէ դժվարություն չկա։
Հիշեցնենք, որ S-400-ների վերաբերյալ ռուս-թուրքական գործարքի պատճառով խիստ սրվել են թուրք -ամերիկյան հարաբերությունները։ Վաշինգտոնը արդեն մի քանի անգամ զգուշացրել է Թուրքիային սպասվող բացասական հետևանքների մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |