• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական12:50, 12 Հուլիս 2019

Թուրքիայից ռազմական և ավիացիոն արտահանման ծավալներն ավելացել են 41․4 տոկոսով

Թուրքիայից ռազմական և ավիացիոն արտահանման ծավալներն ավելացել են 41․4 տոկոսով

Ռազմարդյունաբերական և ավիացիոն արտադրանքի արտահանումը Թուրքիայից 2019թ․ առաջին կեսամյակում նախորդ տարվա համեմատ աճել է 41․4 տոկոսով։ Ընդ որում՝ արտահանման ծավալների ամենամեծ աճը գրացվել է հենց նշված ոլորտում։ Եթե 2018թ․ հունվար–հունիս ամիսներին ռազմարդյուանբերական և ավիացիոն ոլորտի արտահանման ծավալը կազմել էր 907 մլն 78․000 դոլար, ապա 2019թ․ նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը  հասել է 1 մլրդ 282 մլն 258․000 դոլարի։

2019թ․ առաջին 6 ամիսներին երկրից արտահանման ընդհանուր ծավալներն աճել են 1․24 տոկոսով։ Արտահանման ծավալներով երկրոդ տեղում քիմիական նյութերն ու արտադրանքներն են (18․9 տոկոս աճ), երրորդ տեղում՝ ցեմենտի, կերամիկայի, ապակյա և կավե իրերի արտահանումը (15.7 տոկոս աճ)։

Մյուս կողմից, հայտնի է դարձել, որ ռազմարդյունաբերական և ավիացիոն արտադրանքի ամենից մեծ խմբաքանակներն արտահանվել են ԱՄՆ։ Դեպի ԱՄՆ արտահանումը այս տարի ավելացել է 178 տոկոսով՝ կազմելով 403 մլն 583․000 դոլար։

Առաջատար արտահանողների ցանկում երկրորդ տեղում Կատարն է՝ 134 մլն 634․000 դոլար արտահանման ծավալով։ Դեպի այս երկիր նշված ապրանքների արտահանումը նախորդ տարվա համեմատ ավելացել է 1․337 տոկոսով։

Երրորդ տեղում Գերմանիան է՝ 122 մլն 465․000 դոլար արտահանման ծավալով։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 4․8 տոկոս։

Ռազմարդյունաբերական և ավիացիոն արտադրանքների արտահանման ոլորտում առաջատար թուրքական քաղաքները 2019թ․ եղել են Անկարան (554 մլն 319.000 դոլար), Ստամբուլը (388 մլն 343.000 դոլար) և Էսքիշեհիրը (1մլն 553.000 դոլար)։

Աղբյուր`    takvim.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}