Ռազմական17:44, 15 Հուլիս 2019
S-400 համակարգերը մատակարարող ռուսական 9-րդ բեռնատար ինքնաթիռն է հասել Թուրքիա

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի մասերի մատակարարումը շարունակվում է։ Անկարայի «Մյուրթեդ» ավիաբազա է հասել 9-րդ ռուսական բեռնատար ինքնաթիռը։
S-400-ների մատակարարումը Թուրքիային սկսվել է հուլիսի 12-ին։ Դրանք նախատեսված են ռազմական ինքնաթիռների, ռազմավարական և տակտիկական ինքնաթիռների, օպերատիվ–տակտիկական հրթիռային համակարգերի, միջին հեռահարության բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների և օդային հարձակման այլ միջոցների ոչնչացման համար։
S-400 ՀՕՊ համակարգերը 40N6 մոդելի հեռահար հրթիռներով կարող են ոչնչացնել թիրախը 400 կիլոմետր հեռավորությունից, 48N6 մոդելի հեռահար հրթիռներով՝ 250 կիլոմետր հեռավորությունից, 9M9E2 մոդելի միջին հեռահարության հրթիռներով՝ 120 կիլոմետր հեռավորությունից, 9M96E մոդելի կարճ հեռահարության հրթիռներով՝ 40 կիլոմետր հեռավորությունից։
Համակարգը կարող է միաժամանակ կիրառել մեծ, միջին և փոքր հեռահարության հրթիռներ։ Այն կարողանում է հայտնաբերել 600 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը և արձակում է հրթիռները 4․8 կմ/ վրկ․ արագությամբ։ Թիրախին արձագանքելու արագությունը 10 վայրկյանից կարճ է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |