• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:40, 15 Հուլիս 2019

Թուրքիան Կիպրոսի ջրերում բնական գազի պաշարներ է հայտնաբերել

Թուրքիան Կիպրոսի ջրերում բնական գազի պաշարներ է հայտնաբերել

Հունական «Fileleftheros» (Ֆիլելևթերոս) թերթի տարածած տեղեկության համաձայն՝ թուրքական «FATİH1» հորատիչ նավը հունական Կիպրոսի Պաֆոս բնակավայրի հանդիպակաց ջրերում իրականացրած հորատման աշխատանքների արդյունքում հայտնաբերել է 170 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշարներ։  

Հունական թերթում հրապարակված հոդվածում  նշվում է, որ Թուրքիան հաջողությամբ է իրականացնում հորատման աշխատանքները և ամենևին մտադրություն չունի հետքայլ անելու։ Զուգահեռ է անցկացվում նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակի հետ այն առումով, որ Թուրքիան չնայած ԱՄՆ ճնշումներին՝ այդ հարցում էլ հետքայլ չկատարեց։

Եվրամիության կողմից հնարավոր պատժամիջոցների մասին խոսելով՝ հունական թերթը, այնուամենայնիվ, կարծիք է հայտնում, որ Թուրքիան շարունակելու է իր գործունեությունը և արդեն շատ մեծ գումարներ է ծախսել հորատման աշխատանքների համար։   

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե հունական կողմը չհամագործակցի իրենց հետ, իրենք, միևնույնն է, շարունակելու են իրենց գործունեությունը։

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետության փոխվարչապետ և արտգործնախարար Քուդրեթ Օզերսայն էլ նշել էր, որ չկա այնպիսի պատճառ, որի համար Թուրքիան դադարեցնի հորատման աշխատանքները։ Ըստ նրա՝ Թուրքիան ապահովում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում ուժերի հավասարակշռությունը։


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}